Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+12°
  • Կապան+17°
  • Սևան+7°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 12:36

Հաքերները հայտարարել են Visa-ի և Mastercard-ի հաճախորդների տվյալների գողության մասին

viza-mastercard
Visa, Mastercard և JPMorgan Chase կիբերհարձակման հետևանքներ

Հաքերները Visa և Mastercard վճարային համակարգերի, ինչպես նաև ամերիկյան JPMorgan Chase բանկի հաճախորդների տվյալներին հասանելիություն են ստացել երրորդ կողմի ծառայություններ մատուցողների նկատմամբ կիբերհարձակումների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերությունների հայտարարություններին։

Կիբերհարձակումների պատասխանատվությունը ստանձնել է N0N հաքերային խմբավորումը, որը նոյեմբերի 16-ին հայտարարել էր երեք ընկերությունների հաճախորդների տվյալներին հասանելիություն ստանալու մասին և հրապարակել տեղեկությունների մի մասը։

The Verge-ի մեջբերած Cybernews-ի տվյալներով՝ հաքերների հրապարակած նյութերը կարող են պարունակել JPMorgan Chase-ի շուրջ 16 հազար, Visa-ի՝ 6 հազար և Mastercard-ի՝ 2 հազար հաճախորդի տվյալներ։

Visa-ից հայտնել են, որ միջադեպը կապված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծառայություններ մատուցող երրորդ կողմի ընկերության հետ։ Ընկերությունն ընդգծել է, որ Visa-ի համակարգերը և վճարային տվյալները, ներառյալ բանկային քարտերի համարները, չեն տուժել։

Mastercard-ը հաստատել է արտոնությունների ծրագրերից մեկում ընդգրկված հաճախորդների սահմանափակ թվով էլեկտրոնային փոստի հասցեների արտահոսքը։ Ընկերությունը վստահեցրել է, որ միջադեպը չի ազդել վճարային համակարգի աշխատանքի և բանկային քարտերից օգտվելու հնարավորության վրա։

JPMorgan Chase-ից հայտնել են, որ հաքերները կարող էին հասանելիություն ստանալ մարքեթինգային տվյալներին, ներառյալ հաճախորդների անուններին և էլեկտրոնային փոստի հասցեներին։ Բանկը մտադիր է անմիջականորեն կապ հաստատել տուժած հաճախորդների հետ։

Ընկերությունները չեն հրապարակել կիբերհարձակման ենթարկված ծառայություն մատուցողների անունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+