Փրկարարները մարել են Երևանի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը, որի հետևանքով այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահն ու խոհանոցը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել է նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին։ Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։45-ին, մարել՝ 15։02-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







