ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունը:
Նոյեմբերի 18-ին ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Զինծառայողի մահվան մասին այսօր ավելի վաղ հայտնել էր Factor TV-ն։ Լրատվամիջոցի նախնական տեղեկություններով՝ մահվան հանգամանքների վերաբերյալ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







