Ադրբեջանում դատարանը երեք ամսով կալանավորել է թիվ 9 փաստաբանական գրասենյակի փաստաբան Էլչին Ամիրովին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ամիրովը Բաքվի դատարանում Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպաններից մեկն էր։
Ամիրովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ (կրկնակի կատարված խարդախություն) և 182-րդ (շորթում) հոդվածներով։ Նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանն Իշխանյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման: Օգոստոսին Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել հայ գերիների դատավճիռները: Իշխանյանն ավելի վաղ հայտնել էր դատավարության ընթացքում խախտումների, այդ թվում՝ գործի նյութերին և դատական փաստաթղթերին պաշտպանության կողմի սահմանափակ հասանելիության մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







