Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ, հայտնել են ՀԿԱԾ-ից՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին։
«Մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ վերջինիս ծառայողական գործունեության հետ»,- հայտարարել են ծառայությունից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ՀԿԱԾ-ի և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնյաների ձերբակալության մասին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում և առնչվում է առանձնապես խոշոր չափերով կաշառքի ենթադրյալ դեպքին։
Ձերբակալվածների թիվը և նրանց պաշտոնները դեռևս չեն հստակեցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







