Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան, հայտնել է ՌԲԿ-ն։
«Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի էստոնա-ռուսական սահմանային բոլոր անցակետերը»,- գրել է նախարարը։
Ցահքնան որոշումը կապել է նոյեմբերի 14-ի գիշերը Էստոնիայի պաշտպանական ընկերություններից մեկի դեմ տեղի ունեցած միջադեպի հետ, որը նա որակել է որպես «դիվերսիոն հարձակում»։
Նախարարը հավելել է, որ որոշման մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերներին։
Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասին հայտնել է դիվերսիային առնչություն ունենալու կասկածով Լատվիայի ութ քաղաքացու ձերբակալության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







