Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների ամենամեծ թվով երկրների ցանկում զբաղեցրել է վեցերորդ տեղը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 111 235 քաղաքացի։ Յոթերորդ տեղում Ադրբեջանն է՝ 83 991 աշխատանքային միգրանտով։
Առաջին հնգյակում են Ուզբեկստանը (1 535 026), Տաջիկստանը (665 892), Ղրղզստանը (289 061), Ղազախստանը (176 037) և Չինաստանը (127 176)։
Հնդկաստանը (38 816), Թուրքմենստանը (19 038) և Թուրքիան (12 873) զբաղեցրել են համապատասխանաբար ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







