Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+9°
  • Կապան+14°
  • Սևան+4°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 18:15

Գալյանը կառավարության անունից ցավակցել է Արսեն Գևորգյանի ընտանիքին

Galyan-Gevorgyan

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության անունից ցավակցություն է հայտնել Ստեփանավանի ավագանու ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ և արձագանքել ընդդիմության մեղադրանքներին։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը չունի փաստաթղթավորված որևէ տվյալ, որ Գևորգյանը մահվան օրվանից առաջ առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ բողոքներ է ներկայացրել։ Գալյանի պնդմամբ՝ նրա ինքնազգացողությունը վատացել է դեպքի օրը՝ առավոտյան, ինչին քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ու բուժանձնակազմն անհապաղ արձագանքել են։

Նախարարը հայտնել է, որ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ հաճախականությամբ են ծառայողները մոտեցել Գևորգյանի խցին, երբ է գրանցվել շտապօգնության կանչը և երբ է շտապօգնությունը ժամանել քրեակատարողական հիմնարկ։

Նրա խոսքով՝ շտապօգնությունը կանչը գրանցելուց 16 րոպե անց ժամանել է քրեակատարողական հիմնարկ, իսկ Գևորգյանի մահը վրա է հասել արդեն բուժաշխատողների ներկայությամբ։

Գալյանը պարզաբանել է, որ Գևորգյանին խցից դուրս են բերել միջանցք՝ ավելի հարմար պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու համար։ Նրա խոսքով՝ մահն արձանագրվել է այն ժամանակ, երբ Գևորգյանը գտնվել է պատգարակի վրա, և շտապօգնության աշխատակիցները նրան բուժօգնություն են ցուցաբերել։

Նախարարը մահվան արձանագրված պատճառ է անվանել սուր սրտային անբավարարությունը։

Պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ Գալյանը հերքել է խորհրդարանում հնչած այն պնդումները, թե Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել էր մահվանից երկու օր առաջ, իսկ շտապօգնությունն ուշացումով էր ժամանել։

Ղազարյանը նաև հիշեցրել է ընդդիմության՝ Գևորգյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների կամ նրա սպանության վերաբերյալ մեղադրանքները։ Նախարարը հայտարարել է, որ գերատեսչությունը չունի այդ պնդումները հաստատող տվյալներ։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց թիմակից Արսեն Գևորգյանի մահից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից միայն մեկ պատգամավոր է իրենց ցավակցություն հայտնել։ Նրա խոսքով՝ միաժամանակ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որոնք արատավորել են Գևորգյանի անունը։

«Ժողովո՛ւրդ, շատ բաներ կարանք խոսանք, բայց մի բան պարզ է, որ այս պրոցեսի մեջ մարդկությունը, մարդկայնությունը պետք է չկորցնենք իրար հետ»,- ասել է Կարապետյանը։

Կարապետյանը նաև պնդել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված իրենց գործընկերներից մեկին ինֆարկտի ժամանակ միայն ցավազրկող են սրսկել։

Մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է իրականացվում։ Բացի այդ, ընթանում է ծառայողական քննություն, որի նյութերին, Գալյանի խոսքով, կարող են ծանոթանալ վարույթի մասնակիցները։

Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հոկտեմբերի 21-ից կալանքի տակ էր գտնվում ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։

Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Հերթապահ բուժաշխատողը ցուցաբերել էր առաջին բուժօգնություն, ժամը 07:55-ի սահմաններում շտապօգնություն էր կանչվել։ Ժամանած բուժաշխատողները ժամը 08:30-ի սահմաններում արձանագրել էին նրա մահը։

Գերատեսչության պնդմամբ՝ Գևորգյանը նախկինում առողջական վիճակի վերաբերյալ բողոքներ չէր ներկայացրել։ Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ էր արձանագրվել։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ներկայացվել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գևորգյանի մահվան պատասխանատվությունը դրել է Հայաստանի իշխանությունների վրա։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սկսել է ուսումնասիրել տեղի ունեցածի հանգամանքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+