Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում տեղի ունեցած երկու ավտովթարի հետևանքով երկու դեռահաս է զոհվել, ևս երեք մարդ՝ տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ նոյեմբերի 14-ի երեկոյան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին Infiniti մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով երկու մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանցից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ երկու դեռահասներն էլ Գավառում մասնակցել էին հարսանեկան արարողության։
Երկրորդ վթարը տեղի է ունեցել Կոտայքի մարզում։ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի հատվածում Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Կայքի տվյալներով՝ զոհվածը 18-ամյա աղջիկ է։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երկու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Քննությամբ պարզվում են տուժածների և զոհվածների, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







