Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+9°
  • Կապան+11°
  • Սևան+4°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 19:38
Շտապ Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը 18 րոպե առաջ
Շտապ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը

Միխայիլ Գալուզին և Գեորգի Զուրաբաշվիլի
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը, հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլին Մինսկում անցկացրել են առաջին հանդիպումը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ձեռք է բերվել մի շարք գործնական պայմանավորվածություն, սակայն դրանց բովանդակությունը չեն հրապարակել։

Պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել բելառուսական կողմին հանդիպման կազմակերպման համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու նպատակով։

Զուրաբաշվիլին նաև Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարարն է։

Ռուսաստանն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2008 թվականի սեպտեմբերի 2-ին՝ օգոստոսյան պատերազմից և Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո։ Թբիլիսին այդ տարածքները համարում է իր ինքնիշխան տարածքի մաս և պահանջում ռուսական զորքերի դուրսբերումը։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ երկու երկրները շարունակել են տնտեսական համագործակցությունն ու քաղաքական շփումները հատուկ ներկայացուցիչների միջոցով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  6. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+