Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+3°
  • Կապան+6°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 20:22

Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը, հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել սեպտեմբերին «Հրաշք այգի» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Պապոյանը հիշեցրել է, որ քննիչը նախկինում դատարան էր ներկայացրել Համբարձումյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։ Դատարանը, մասնակի բավարարելով այն, կիրառել էր տնային կալանք՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածը հետագա ամրապնդման կարիք ունի։

Փաստաբանը նաև քննադատել է այն լրատվամիջոցներին, որոնք, նրա խոսքով, շտապել էին տեղեկություններ տարածել Համբարձումյանի կալանավորման և միջադեպին առնչություն ունենալու վերաբերյալ։

«Այլևս դատական ակտով արձանագրվեց այն, ինչ ի սկզբանե պնդում էր պաշտպանությունը՝ Գոռ Համբարձումյանը որևէ առնչություն չունի դեպքին։ Պարզապես հերթական անհիմն և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքն էր, որը փորձեցին որոշ շրջանակներ շահարկել, սակայն այդ ամենը շատ կարճ տևեց»,- հայտարարել է Պապոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+