Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր Sözcü TV-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆունդա Թունջեր Սըդալին և նախկին գլխավոր տնօրեն Ասըմ Աքգյուլին, հայտնել էհեռուստաընկերությունը։
Ոստիկանությունը նոյեմբերի 17-ին խուզարկել է հեռուստաընկերության՝ Ստամբուլում գտնվող շենքը։
Ստամբուլի դատախազության վարկածով՝ Sözcü մեդիախմբի սեփականատեր Բուրաք Աքբայը արտասահմանյան բանկային հաշիվներից ֆինանսավորել է երկու ընկերության, որոնք ենթադրաբար կապված են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ։
Գյուլենը թուրք իսլամական քարոզիչ էր, որը բնակվում էր ԱՄՆ-ում և մահացել է 2024-ին։ Անկարան նրա շարժումը համարում է ահաբեկչական կազմակերպություն և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Գյուլենը հերքում էր իր մասնակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







