Երևանի «Հաղթանակ» զբոսայգում Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությանը հավանություն է տվել Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
Քաղաքապետը տեղեկացրել է, որ այժմ մշակվում են հիշատակի անկյան էսքիզների առաջարկները, որոնք կներկայացվեն հերոսի ընտանիքին՝ համաձայնեցման համար։
«Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,- գրել է Ավինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







