Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 19
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+9°
  • Կապան+11°
  • Սևան+4°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Հինգշաբթի, Նոյեմբերի 19 20:09
Շտապ Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը 48 րոպե առաջ

Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ Կարապետյան

Arsen Gevorgyan

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իշխանություններին մեղադրել է Ստեփանավան համայնքի ղեկավարի կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանին մինչև դատարանի որոշումը հրապարակայնորեն վարկաբեկելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է՝ անդրադառնալով կալանավայրում Գևորգյանի մահվանը։

«Նա մտել է բերդ առողջ, և մի քանի շաբաթվա ընթացքում բերդից մեզ հանձնել են մարդուն անշնչացած»,- ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Գևորգյանին ձերբակալելուց հետո մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են նրան ներկայացնել որպես հանցագործ՝ չսպասելով դատարանի որոշմանը։ Կարապետյանը հիշեցրել է, որ իր կուսակցական ընկերոջը մեղադրում էին նախընտրական շտաբի անդամներին գումար տալու մեջ, որպեսզի իրեն ընտրեն։

Կարապետյանի գնահատմամբ՝ նախկինում քաղաքականությամբ չզբաղված մարդու համար նման մեղադրանքները կարող էին հոգեբանական ծանր փորձություն դառնալ։

«Նա իրապես շատ կենսուրախ ու դրական մարդ էր, և դա ցույց էլ չէր տալիս, ոչ ոք չէր կարող կանխատեսել»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ անդրադառնալով այն ճնշվածությանը, որը, իր գնահատմամբ, Գևորգյանը կարող էր զգալ։

Գևորգյանին հրապարակայնորեն վարկաբեկելու պատասխանատու Կարապետյանը համարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Նա պնդել է, որ իշխանությունը Գևորգյանին վարկաբեկել է սեփական քաղաքական և ընտրական շահերից ելնելով՝ նման գործելաոճը համարելով ՔՊ-ի բերած բացասական երևույթներից մեկը։

Կարապետյանը նաև քննադատել է քրեակատարողական հիմնարկների պայմաններն ու կալանավորված անձանց տրամադրվող բուժօգնության որակը։

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինֆարկտ ստացած մարդուն օգնություն է ցուցաբերել բուժակը, քանի որ բժիշկ չի եղել տեղում։

«Բուժակը միջմկանային ցավազրկող է սրսկել ինֆարկտ ստացած մարդուն»,- ասել է նա։

Կարապետյանը հակադրել է այդ պայմանները ֆինանսավորման և պարգևավճարների ավելացման մասին հայտարարություններին՝ կոչ անելով բարելավել քրեակատարողական համակարգի վիճակը։ Նա նաև շեշտել է քաղաքական վարքագիծը փոխելու և մարդկանց առանց մեղքն ապացուցելու վարկաբեկելու գործելաոճից հրաժարվելու անհրաժեշտությունը։

Խմբակցության ղեկավարը հայտնել է նաև, որ կուսակցությունը որոշել էր չհանրայնացնել Գևորգյանի հուղարկավորությունը և լրատվամիջոցներին խնդրել էր ներկա չլինել՝ այն համարելով անձնական հարց։

Ստեփանավանի համայնքային ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանին դատարանը հոկտեմբերի 21-ին երկու ամսով կալանավորել էր ընտրակաշառքի վերաբերյալ գործով։ Կուսակցությունը հերքել էր մեղադրանքները՝ քրեական հետապնդումը որակելով քաղաքական դրդապատճառներով իրականացվող։

Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քննչական կոմիտեն մահվան դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնել և դատաբժշկական փորձաքննություն նշանակել։

Գևորգյանի փաստաբանները հայտարարել էին, որ նրան անհրաժեշտ բուժօգնությունը ժամանակին չի տրամադրվել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ շտապօգնությունը ժամանել է կանչից 16 րոպե անց։ Նա նաև հերքել էր քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքները։

Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը նոյեմբերի 13-ին նրա գործով ինքնաբացարկ էր հայտնել։ Նա որոշումը բացատրել էր մեղադրյալի մահվան շուրջ հանրային արձագանքի պայմաններում դատարանի անաչառության վերաբերյալ հնարավոր կասկածներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+