ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սկզբունքներ և չափանիշներ
Armenia Today-ն անկախ լրատվամիջոց է։ Մեր նպատակն է պահպանել հավասարակշռություն և ներկայացնել բոլոր կողմերի տեսակետները։
Armenia Today-ի խմբագրություն
Անկախություն
Սեփականատերը «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ-ն է, եկամուտը ձևավորվում է ընթերցողների նվիրատվություններից և գովազդից։ Մենք չենք արտահայտում առանձին նվիրատուների կամ գովազդատուների կարծիքն ու դիրքորոշումը և ուղղակի կապ չունենք որևէ քաղաքական կազմակերպության հետ։
Ճշգրտություն
Փաստերը ստուգում ենք մինչև հրապարակումը և միշտ նշում ենք տեղեկության աղբյուրը։ Եթե տեղեկությունը ստացել ենք միայն մեկ ոչ պաշտոնական աղբյուրից, տեքստում հստակ նշում ենք, որ այն դեռ հաստատված չէ։
Լուրը՝ կարծիքից առանձին
Լրատվական նյութերում ներկայացնում ենք փաստեր, ոչ թե լրագրողի գնահատականներ։ Փորձագետների և հեղինակների կարծիքները հրապարակում ենք միայն «Կարծիք» բաժնում՝ հեղինակի անունով։ Դրանք կարող են չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Պատասխանի իրավունք
Եթե նյութը վերաբերում է կոնկրետ անձի կամ կազմակերպության, մինչև հրապարակումը դիմում ենք նրանց՝ մեկնաբանության համար։ Եթե պատասխան չենք ստացել, նշում ենք տեքստում։ Եթե կարծում եք, որ նյութը շոշափում է ձեր շահերը, գրեք մեզ՝ [email protected]։
Ուղղումներ
Եթե սխալվել ենք, ուղղում ենք նյութը և տեքստի վերջում նշում, թե ինչ և երբ է ուղղվել։ Ուղղված նյութերը չենք ջնջում։ Սխալի մասին կարող եք հայտնել [email protected] հասցեով։
Գովազդ
Գովազդային և գործընկերային նյութերը միշտ նշում ենք համապատասխան պիտակով։ Գովազդատուները չեն ազդում մեր խմբագրական որոշումների վրա և խմբագրական նյութերը չեն տեսնում մինչև հրապարակումը։
Աղբյուրներ
Պաշտպանում ենք այն աղբյուրների գաղտնիությունը, որոնք խնդրել են չնշել իրենց անունը։ Նման աղբյուրի ինքնությունը միշտ հայտնի է խմբագրին։ Անանուն աղբյուրից օգտվում ենք միայն այն դեպքում, երբ տեղեկությունը կարևոր է հանրության համար և այլ կերպ հնարավոր չէ ստանալ։
Սխալ եք նկատե՞լ
Գրեք մեզ, և մենք կուղղենք նյութը։ Եթե նյութը շոշափում է ձեր շահերը, կհրապարակենք նաև ձեր դիրքորոշումը։