Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների տվյալներին։
Փրկարար ծառայության տվյալներով՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Փրկարար ծառայությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







