Ֆրանսիայում հոկտեմբերի 17-18-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ապահովագրված գույքին հասցված վնասը կարող է հասնել 207 մլն եվրոյի, հայտնել է France Assureurs ապահովագրական ընկերությունների ասոցիացիան։
Ասոցիացիայի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի դրությամբ գրանցվել է 5280 ապահովագրական դեպք։ Ամենամեծ վնասը կրել են ձեռնարկությունները՝ 198 մլն եվրո, որը կազմում է ընդհանուր գումարի ավելի քան 95%-ը։
Մասնավոր անձանց գույքին հասցված վնասը գնահատվել է 3,5 մլն եվրո, իսկ ավտոմեքենաներինը՝ 6 մլն եվրո։
France Assureurs-ն ընդգծել է, որ վնասի չափը բացառիկ բարձր է՝ հաշվի առնելով անկարգությունների կարճատևությունը։ Դրանք ընդգրկել են Ֆրանսիայի մի քանի քաղաք և ուղեկցվել խանութների թալանով ու գույքի ավերմամբ։
Համեմատության համար՝ 2005 թվականին չորս շաբաթ տևած անկարգությունների հետևանքով ապահովագրված գույքին հասցված վնասը կազմել էր 209 մլն եվրո, իսկ 2018-2019 թվականներին «դեղին ժիլետների» շարժման բողոքի ակցիաների ընթացքում՝ 256 մլն եվրո։
Ապահովագրական ընկերությունները անկարգությունների հետևանքով վնաս կրած անձանց համար ապահովագրական հատուցման դիմումներ ներկայացնելու ժամկետը 5 օրից երկարաձգել են մինչև 30 օր։
Ասոցիացիան պարզաբանել է, որ վնասի նախնական գնահատականը կարող է վերանայվել՝ նոր դիմումների ուսումնասիրության և փորձաքննությունների արդյունքների հիման վրա։
Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին՝ Փարիզի արվարձան Կրետեյում գտնվող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի անվան ավագ դպրոցում։ Աշակերտները փակել էին դպրոցի մուտքերը՝ բողոքելով ուսուցիչների պակասի, փոխարինող մանկավարժների բացակայության և դպրոցական շենքերի վատ վիճակի դեմ։Գովազդ
Подробнее
Анализ экономики
Экономика Армении
Купить карты
Աշակերտների բողոքը տարածվել էր Փարիզի այլ դպրոցներում, ապա նաև Լիոնում, Բորդոյում և Թուլուզում։
Հոկտեմբերի կեսերին աշակերտական շարժմանը միացել են արհմիությունները, աշխատավորական խմբերը և կյանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, այդ թվում՝ «Դեղին ժիլետներ» շարժման մասնակիցները։
Ցուցարարները պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը, բարելավել դպրոցների պայմանները, բարձրացնել աշխատավարձերը և միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ։
Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել էր 500 հազար մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







