Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:26
Շտապ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նրա խոսքով՝ բողոքն այսօր են մուտք արել։

«Հաշվի առնելով, որ այս պրոցեսն ամբողջությամբ քաղաքական հետապնդման գործընթաց է, ակնկալիքները մեծ չեն»,- ասել է Ֆերոյանը։

Պաշտպանության կողմը վիճարկել է ինչպես Կարապետյանի նկատմամբ հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայությունը։

Ֆերոյանի պնդմամբ՝ Կարապետյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չկան։ Նա նաև հերքել է 64 մլրդ դրամի (մոտ 168 մլն դոլար) վնաս պատճառելու մասին պնդումները։ Պաշտպանի խոսքով՝ նույնիսկ նման վնասի առկայության դեպքում միակ տուժողը կարող էր լինել հենց Կարապետյանը։

Փաստաբանը հայտնել է, որ դատարանը կալանավորման հիմքերից հաստատված է համարել միայն վարույթին խոչընդոտելու հավանականությունը, ինչը պաշտպանությունը ևս վիճարկում է։

Ֆերոյանը նաև պնդել է, որ օրենսդրությունը չի նախատեսում տնային կալանքի տակ գտնվող անձին ազատության մեջ գտնվողի կարգավիճակով ձերբակալելու և այնուհետև կրկին կալանավորելու ընթացակարգ։

Նրա խոսքով՝ այդ ընթացքում Կարապետյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։

Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 5-ին Կարապետյանին մեկ ամսով կալանավորել էր։ Ֆերոյանն այդ ժամանակ հայտնել էր, որ պաշտպանությունը բողոքարկելու է որոշումը։ Կարապետյանին նոյեմբերի 4-ին ձերբակալել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեի վարկածով՝ ընկերությանը պատճառվել էր ավելի քան 64,5 մլրդ դրամի վնաս։ Կարապետյանի և ևս 35 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել լիազորությունների չարաշահման, վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի առնչությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+