Թուրքիայի արևելքում՝ Վան նահանգում, նոյեմբերի 17-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:57-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Վանա լճում՝ Գևաշ շրջանի մոտ, իսկ օջախը՝ 13,61 կմ խորության վրա։
AFAD-ի տվյալներով՝ հիմնական ցնցումից շուրջ չորս րոպե անց՝ ժամը 19:01-ին, նույն տարածքում գրանցվել է 2,5 մագնիտուդով ևս մեկ ստորգետնյա ցնցում։
Rudaw-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Բիթլիս, Սիիրթ, Շըրնաք և Հաքքարի նահանգներում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի հարավում՝ Ադանա և Օսմանիե նահանգներում, երկրաշարժերի շարք էր գրանցվել։ AFAD-ի տվյալներով՝ Ադանայի Սայմբեյլի շրջանում ցնցումների մագնիտուդը կազմել էր 4,8 և 4,9, իսկ Օսմանիեի Սումբաս շրջանում գրանցված երկրաշարժինը՝ 5,2։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







