Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +13°
  • Երևան+13°
  • Գյումրի+9°
  • Վանաձոր+13°
  • Կապան+18°
  • Սևան+8°
  • 360.94 ▲ +0.53
  • 397.25 ▲ +1.88
  • 4.42 ▲ +0.03
  • 139.17 ▲ +0.23
Ուրբաթ, Նոյեմբերի 20 14:27
Շտապ «Ուժեղ Հայաստանը» չի աջակցի Փաշինյանի առաջարկով սահմանադրական հանրաքվեին․ Աբրահամյան

Արմեն Գրիգորյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել․ ԶԼՄ

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Գրիգորյանը նախատեսում է համախմբել գործող իշխանություններին ընդդիմադիր գործիչների։

Պարբերականի տեղեկություններով՝ նա աջակցության համար դիմել է իր քեռուն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանին, որն էլ համաձայնել է աջակցել նրան։

Օգոստոսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատել էր Արմեն Գրիգորյանին՝ նրա փոխարեն նշանակելով Ալեն Սիմոնյանին։ Փաշինյանը հայտնել էր, որ Գրիգորյանին աշխատանք է առաջարկել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինս նախընտրել է դադար վերցնել։

Օգոստոսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գրիգորյանը մերժել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Ըստ թերթի աղբյուրների՝ նա պաշտոնից հեռացել էր դժգոհությամբ։

Սեպտեմբերի 9-ին Գրիգորյանը նշանակվել էր Policy and Management Consulting Group միջազգային խորհրդատվական ընկերության ավագ խորհրդական՝ ներգրավվելով նաև TRIPP նախագծի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Սեպտեմբերի 11-ին Բուն TV-ին տված հարցազրույցում նա հրաժարվել էր մեկնաբանել պաշտոնից հեռանալու հանգամանքները՝ նշելով, որ այդ մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Միաժամանակ հայտնել էր, որ չի հեռացել քաղաքական թիմից։

Նոյեմբերին Գրիգորյանի և Փաշինյանի միջև տարաձայնություններ էին ի հայտ եկել Հայաստանի եվրոպական ինտեգրման հետագա քայլերի շուրջ։ Մինչ վարչապետը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարն ավելի իրատեսական է դարձել, Գրիգորյանը զգուշացրել էր, որ այս փուլում անդամակցության հայտ ներկայացնելը կարող է բարդացնել Հայաստանի դիրքերը և ներքաղաքական ռիսկեր առաջացնել։ Փաշինյանն այդ բանավեճը գնահատել էր որպես ՔՊ-ում լուրջ քննարկումների դրսևորում։

Նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում Գրիգորյանը նաև ընդգծել էր, որ շարունակում է զբաղվել քաղաքականությամբ։

«Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում, ես քաղաքական գործիչ եմ»,- հայտարարել էր նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  2. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  5. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  6. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+