Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 24
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+9°
  • Վանաձոր+12°
  • Կապան+17°
  • Սևան+7°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Երեքշաբթի, Նոյեմբերի 24 17:10

«Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ

Tigran Avinyan and Nikol Pashinyan
Civil Contract

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճել են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստում, գրում է «Իրավունք» թերթը՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրին։

Թերթի տվյալներով՝ Ավինյանը դժգոհել է, որ կուսակիցները տարածում են իրեն քննադատող ուղիղ եթերներ, և ակնարկել է, որ կարող է հրապարակել նրանց՝ իրեն ուղղված խնդրանքները։

«Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք: Ես էլ կարամ լայվերով շատ բաներ հասկացնեմ, հատկապես էսօր ինձ քննադատող լայվերով կիսվողների խնդրանքների մասին»,- Ավինյանի խոսքերն է փոխանցում թերթի աղբյուրը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն արձագանքել է՝ «Սպառնո՞ւմ ես թիմին»։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն Armenia Today-ին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև նման խոսակցություն տեղի չի ունեցել։ Նրա խոսքով՝ երկխոսությունը մտացածին է։

Ապրիլին «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՔՊ-ն Երևանում ներքին հարցումներ և վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքներ է սկսել։ Թերթի տվյալներով՝ գործընթացն ուղեկցվել էր ներկուսակցական տարաձայնություններով։ Դեռ մարտին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՔՊ-ում ընտրողների դժգոհությունը կապել էին քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքի հետ։

Նոյեմբերի 3-ին «Ժողովուրդը» հայտնել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մտադիր է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Նոյեմբերի 10-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը քննադատել էր մայրաքաղաքի խցանումները, իսկ Սիմոնյանը տարածել էր նրա տեսանյութը։ Թերթի տվյալներով՝ այդ քայլը դժգոհություն էր առաջացրել ՔՊ-ում։ Կուսակցության որոշ ներկայացուցիչներ Սիմոնյանի քայլը համարել էին ոչ թիմային պահվածք։ Միաժամանակ «Իրավունքը» գրել էր, որ ՔՊ անդամներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր տարածել Հակոբյանի բոլոր տեսանյութերը։ Սիմոնյանը հերքել էր իր քայլի քաղաքական ենթատեքստը։

Նոյեմբերի 16-ին Ավինյանը հակադարձել էր խցանումների վերաբերյալ քննադատություններին՝ հայտարարելով, որ խնդրի մասին խոսողները չեն պատկերացնում դրա համակարգային բնույթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+