Նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Հայաստանի տարբեր մարզերում հրդեհներ են տարածվել:
Տավուշում հրդեհաշիջման ժամանակ վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։
ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին լսումներ են կայացել ԱԺ-ում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընկերության սեփականատերերին կրկին մեղադրել են «փողերի լվացման» մեջ:
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հավելյալ աշխատավարձերի համար ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է վճարել:
Բարձրաստիճան հոգևորականների անունից հայտարարություն է տարածվել, Մայր Աթոռն այն որակել է խեղաթյուրումներով շարադրված:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է եպիսկոպոսների հետ:
Բաքու մեկնած հայ փորձագետները պատմել են, որ չեն տեսակցել գերիներին:
Պաշտպանության նախարարության 2 զինծառայող ականի պայթյունից վնասվածք է ստացել։
Դատարանը վերացրել է Լիդյա Մանթաշյանի կալանքը:
Երևանում մի քանի օր շարունակ օդի աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել։
Մահացել է խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը:
Այվազովսկու «Փրկվածները» կտավը վաճառվել է ռեկորդային՝ 4,19 միլիոն ֆունտ ստեռլինգով։





































