Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 23:33

Զոհված զինծառայողների ծնողները մեղադրում են դատախազությանը գործերը կոծկելու մեջ

zohvatsneri tsnoxner
Parents of deceased servicemen at government building

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատները կառավարության շենքի դիմաց պահանջել են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Բողոքի ակցիան հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Ծնողներից մեկի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են վարչապետին, սակայն հանդիպում չի կայացել։ Նրանց ուղղորդում են զինվորական դատախազություն, որտեղ, ծնողի պնդմամբ, իրենց հարցերին լուծում չեն տալիս։

Ծնողը պատմել է, որ 2022 թվականի օգոստոսի 29-ին Փաշինյանն ու Վարդապետյանն ընդունել են իրենց և քրեական գործերին ծանոթանալուց հետո հայտարարել, որ զինծառայողների մահվան պաշտոնական վարկածները չեն համապատասխանում իրականությանը։

«Ծնողներ ջան, մենք ձեր վերքը չենք թողնի, որ արյունահոսի»,- ծնողի փոխանցմամբ՝ ասել է Վարդապետյանը։

Սակայն, ինչպես պնդում են հարազատները, տարիներ անց քրեական վարույթներում առաջընթաց չկա։

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը հայտարարել է, որ որդու մահը ներկայացվել է որպես ինքնասպանություն, մինչդեռ իրենք սպանության վարկածը հիմնավորող ապացույցներ են ներկայացրել։ Նրա խոսքով՝ չնայած դրան, քրեական գործի իրավական որակումը չի փոխվել։

«Եթե նախկիններն են սպանել մեր երեխաներին, իրենք են մեղավոր, ինչո՞ւ իրենց չեն դատապարտում, այլ պաշտոններ են բարձրացնում»,- հարցրել է ծնողներից մեկը։

Տիգրան Օհանջանյանի մայրը ևս պնդել է, որ ծնողները բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել, սակայն գործերով առաջընթաց չկա։ Նա մեղադրել է գլխավոր դատախազին իրենց պահանջներին չարձագանքելու մեջ։

Մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, հայտարարել է, որ մտադիր է մինչև տարեվերջ որդու աճյունը գերեզմանից հանել և բերել Հանրապետության հրապարակ։

«Հանելու եմ, բերելու եմ այ ստեղ հրապարակում դնեմ։ Բա, չէ՞ որ արդարություն չեղավ»,- ասել է Ղազարյանը։

Հարազատները նաև զինվորական դատախազության ներկայացուցիչներին մեղադրել են քրեական գործերի հանգամանքները թաքցնելու մեջ։

Դատախազության դիրքորոշումն այս պնդումների վերաբերյալ դեռ հայտնի չէ։

2020 թվականի օգոստոսին Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ոչ մարտական պայմաններում մահացած ութ զինծառայողների, այդ թվում՝ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի մահվան դեպքերով քրեական գործերն ուսումնասիրելու համար։ Խմբի կազմում ընդգրկված էր նաև վարչապետի այն ժամանակվա օգնական Աննա Վարդապետյանը։

2021 թվականի մայիսին Վարդապետյանը ներկայացրել էր Տիգրան Օհանջանյանի մահվան գործի ուսումնասիրության արդյունքները։ Աշխատանքային խումբը կազմել էր 140 էջանոց խորհրդատվական եզրակացություն՝ արձանագրելով մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանցքային քննչական գործողությունների ընթացքում։ Եզրակացությունը նախատեսվում էր ուղարկել նախաքննություն իրականացնող մարմնին։

Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի տվյալների https://t.me/armtodayarm/124510, 2010–2017 թվականներին Հայաստանի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 299 զինծառայող, իսկ 2018 թվականից մինչև 2026 թվականի սեպտեմբերի սկիզբ՝ 460։

Armenia Today-ի հաշվարկով՝ 2026 թվականի սկզբից ՊՆ-ն և իրավապահ մարմինները հրապարակայնորեն հայտնել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան առնվազն 19 դեպքի մասին։ Դրանց թվում են հրազենային և դանակի վնասվածքներից, պայթյուններից ու ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան դեպքեր։

Վերջին դեպքերից մեկը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Նոյեմբերի 19-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+