Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:46

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն 3 մլն դոլար մրցանակային ֆոնդով IBA-ի գավաթին

iba turqia
Լուսանկարը՝ Armenia Today

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 4-ը Ստամբուլում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահի առաջին գավաթին։ Կազմակերպության հաղորդագրությունում հայ մասնակիցներից նշված է մինչև 50 կգ քաշային կարգում հանդես եկող Բարեղամ Հարությունյանը։

Մրցաշարին մասնակցելու համար գրանցվել է 87 երկրի 340 բռնցքամարտիկ։ Մրցումները կանցկացվեն տղամարդկանց 12 քաշային կարգերում, եզրափակիչները նախատեսված են դեկտեմբերի 4-ին։

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3 մլն դոլար։ Յուրաքանչյուր քաշային կարգում ոսկե մեդալի համար նախատեսված է 100 հազար, արծաթի համար՝ 50 հազար, բրոնզի համար՝ 25 հազար դոլար։ Գումարի կեսը ստանում է բռնցքամարտիկը, իսկ մարզիչն ու ազգային ֆեդերացիան՝ 25-ական տոկոս։ Այսպիսով՝ հաղթողին բաժին կհասնի 50 հազար դոլար։

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամներ Վաղարշակ Քեյանը (55 կգ) և Դավիթ Սիմոնյանը (90 կգ) Խորվաթիայում անցկացված մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել են բրոնզե մեդալներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+