Հայաստանում նոյեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +7-ից 9 աստիճան, երեկոյան՝ +2-ից +4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +2-ից +6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +2-ից +5 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +5-ից +7 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +2-ից +5 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +8-ից +11 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +8-ից +11 աստիճանի, հովտային շրջաններում՝ +9-ից +12 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +4 աստիճան, նախալեռնային՝ +4-ից +8 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է +6-ից +9 աստիճան, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +7-ից +10 աստիճանի տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +1-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +9, հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 8 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







