Թուրքիան և Պակիստանը մտադիր են ակտիվացնել Սաուդյան Արաբիային աջակցելու ջանքերը, հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը՝ Մեքքայի դաշինքի ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի երկրորդ նիստի արդյունքներով։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Դարը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները «խստորեն դատապարտել են» Եմենի հութիների շարունակվող հարձակումները Սաուդյան Արաբիայի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Նախարարի խոսքով՝ կողմերը վերահաստատել են թագավորության անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու և ակտիվացնելու իրենց համատեղ վճռականությունը՝ Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրում ամրագրված հավաքական պաշտպանության դրույթներին համապատասխան։
Կոմիտեի նիստն անցկացվել է Իսլամաբադում։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրան մասնակցել են դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները, պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբների պետերը։
Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հաստատել էր, որ բանակցությունների թեմաներից մեկը լինելու է Սաուդյան Արաբիայի և Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների միջև հակամարտությունը։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանն օգոստոսի 7-ին Մեքքայում համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր էին ստորագրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







