Տավուշի մարզում նոյեմբերի 26-ին հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, կա մեկ զոհ, հայտնել է ՆԳՆ-ն:
Նախարարությունը մանրամասնել է, որ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, սերժանտ Տարոն Սիմոնյանը։ Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:
Հայաստանի տարբեր վայրերում արդեն մի քանի օր է՝ հրդեհներ են: Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին, նոյեմբերի 23-ին տարածվել նաև «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։


































