100 տարեկանում մահացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային ֆուտբոլիստ, «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը, Матч ТВ-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Նոյեմբերի 20-ին Սիմոնյանն ինքնազգացողության վատացման հետևանքով հոսպիտալացվել էր, հավելել է Միրզոյանը:
Սիմոնյանը 1973-1974 թվականներին գլխավորել էր Երևանի «Արարատը», դարձել ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Նա «Արարատում» աշխատել էր նաև 1984-1985թթ.: Մոսկովյան «Սպարտակի» կազմում որպես ֆուտբոլիստ դարձել էր ԽՍՀՄ քառակի չեմպիոն, իսկ գլխավոր մարզիչի դերում՝ կրկնակի չեմպիոն։ Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր:



































