Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:23
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Դատախազությունը դատարաններից պահանջում է բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի վրա

hrazdan stadium
Hrazdan Stadium, Yerevan property seizure case

Գլխավոր դատախազությունը երկու հայց է ներկայացրել դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի «Հրազդան» մարզադաշտի և դրան հարակից մի շարք անշարժ գույքերի վրա, հայտնել է գերատեսչությունը։

Հայցերի հիմքում պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումն է։

Դատախազությունը Սնանկության դատարան ներկայացրած հայցով պահանջում է բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին պատկանող՝ Հրազդանի կիրճի 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։

Գերատեսչության տվյալներով՝ գնորդը մասնավորեցման պայմանագրով պարտավորվել էր 2 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել։ Սակայն ներկայացված հաշվետվություններով և ծախսերը հիմնավորող փաստաթղթերով պարտավորության պատշաճ կատարումը չի հաստատվել։

Սնանկության դատարանը նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։

Դատախազությունը երկրորդ հայցը ներկայացրել է Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲԸ-ի և «Սոլիդիուս» ՓԲԸ-ի։

Գերատեսչությունը պահանջում է բռնագանձում տարածել «Եվրոպարկ» ընկերությանը պատկանող՝ Աթենքի փողոցի 10/2 հասցեում և «Սոլիդիուս» ընկերությանը պատկանող՝ Հրազդանի կիրճի 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքերի վրա։

Դատախազության տվյալներով՝ ընկերությունները պատշաճ չեն կատարել պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները։

Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։

«Հրազդան» մարզադաշտը 2004 թվականին մասնավորեցվել էր 87 մլն 520 հազար դրամով։ Գնորդը պարտավորվել էր մինչև 2009 թվականը 2 մլն դոլարի ներդրում կատարել։ Ընկերությունը 2015 թվականին ճանաչվել էր սնանկ, իսկ 2019 թվականին սկսվել էր դրա լուծարման վարույթը։

Դատախազությունը 2024 թվականի փետրվարի 14-ին հայտնել էր մարզադաշտի մասնավորեցման առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ մասնավորեցման պահին մարզադաշտի շուկայական արժեքը շուրջ 11,6 մլրդ դրամ էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+