Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:41

Դատարանը մեղմացրել է Արթուր Դանիելյանի խափանման միջոցը

Artur Danielyan
Arthur Danielyan, Konstantin Ter-Nakhalyan

Դատարանը մեղմացրել է «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը և այն փոխարինել վարչական հսկողությամբ։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Որոշումը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը։ Փաստաբանները միջնորդել էին վերացնել Դանիելյանի կալանքը և նրա նկատմամբ վարչական հսկողություն կիրառել։

Դատարանը Դանիելյանին արգելել է ժամը 23:00-07:00-ն լքել բնակության վայրը, առանց դատարանի թույլտվության փոխել այն և մեկնել Հայաստանից։ Սահմանափակվել է նաև գործով վկաների հետ նրա շփումը, և նա պարտավոր է պարբերաբար գրանցվել։

Որոշումը հիմնավորելով՝ դատավորը նշել է, որ վկաների վրա ազդելու ռիսկը նվազել է, քանի որ նրանց ցուցմունքները վերաբերում են համացանցում արդեն հրապարակված գրառումներին ու մեկնաբանություններին։ Դատարանը հաշվի է առել նաև, որ մեղադրանքի փաստական նկարագրությունը ծանր հետևանքների մասին չի վկայում։

Դատարանը Դանիելյանին չի արգելել համացանցում գրառումներ անել՝ նշելով, որ նման սահմանափակում վարչական հսկողության պայմաններով նախատեսված չէ։ Միաժամանակ՝ դատավորն զգուշացրել է, որ մեղադրանքի հիմք դարձած գործողությունների կրկնությունը կարող է նոր քրեական հետապնդման առիթ դառնալ։

Մինչև որոշման հրապարակումը՝ Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող հետապնդումը, իր գնահատմամբ, ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ ունի։

Փաստաբանը վիճարկել էր Դանիելյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքը՝ պնդելով, որ նրա գործողություններում բացակայում են հանցակազմի հատկանիշները։

Աթանեսյանի խոսքով՝ եթե որևէ անձ վիրավորվել է Դանիելյանի գրառումներից, ապա կարող է իր իրավունքները պաշտպանել քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Պաշտպանը նաև պնդել է, որ Դանիելյանի գրառումներով հասարակական կարգը չի խախտվել։

Դատարանը հոկտեմբերի 7-ին Դանիելյանին երկու ամսով կալանավորել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ խուլիգանություն, պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ)։

Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի կամ փաստաբանի մասին արատավորող տեղեկություններ տարածելը)՝ սոցցանցում արված հրապարակումների համար, որոնք, մեղադրանքի վարկածով, արատավորում են Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Նույն օրը փաստաբան Աթանեսյանը հայտնել էր, որ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքը ֆեյսբուքյան գրառումն է։ Դանիելյանը Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և ընտանիքի վրա հարձակման դեպքից հետո իշխանությունների գործողությունները քննադատող գրառումներ էր հրապարակել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+