Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:46

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է

Ashotyan
Armen Ashotsyan house arrest extension

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է, հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ Աշոտյանի՝ անազատության մեջ գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 950 օր։

«Հուսամ՝ բանը չի հասնի 1000 օրվա տխուր «նշաձողին»»,- գրել է նա։

Հակակոռուպցիոն դատարանն օգոստոսի 31-ին երկարաձգել էր Աշոտյանի տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 16-ին մերժել էր նրա պաշտպանների բողոքը՝ կիրառված խափանման միջոցի դեմ։

Աշոտյանին հունիսի 5-ին կալանավորել էին Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208,9 մլն դրամ (մոտ 580 հազար դոլար) արժողությամբ գույքի ենթադրյալ ապօրինի օտարման գործով։ Հետագայում կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

ՀՀԿ փոխնախագահը նախկինում մեկ այլ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համար անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանքի և տնային կալանքի տակ էր գտնվել ընդհանուր առմամբ 777 օր։ Այդ գործով Աշոտյանին 2022 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+