ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու տուրից հետո 1,5 միավորով կիսում է առաջին տեղը Լոնդոնում անցկացվող XTX Markets London Chess Classic 2026 շախմատի 16-րդ միջազգային մրցաշարում։
Նա առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել անգլիացի Լյուկ Մաքշեյնի հետ, իսկ երկրորդում սև խաղաքարերով հաղթել է անգլիացի Շրեյաս Ռոյալին՝ Chess-Results-ի տվյալներով։
Արոնյանի հետ առաջին տեղը կիսում են անգլիացի Գավեյն Ջոնսը, ուզբեկստանցի Նոդիրբեկ Աբդուսատորովը և ամերիկացի Էնդի Վուդվորդը։
Երրորդ տուրում՝ նոյեմբերի 27-ին, Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ։
Մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր։ Այն անցկացվում է շրջանաձև համակարգով՝ ինը տուրով և կավարտվի դեկտեմբերի 4-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







