Մասիսի համայնքապետի թեկնածու, «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ ազատազրկման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դաշինքը Նորայր Հակոբյանի գլխավորությամբ շարունակելու է ընտրական պայքարը։
Համբարձումյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ փորձ է արվում կանխել դաշինքի հաղթանակը Մասիսի ավագանու ընտրություններում։
«Ուզում եմ դուք տեղյակ լինեք, որ ես այդ հանցանքը չեմ գործել»,- ասել է նա՝ անդրադառնալով ութ տարի շարունակվող դատական գործընթացին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






