Դատավոր Կարեն Ֆարխոյանը վերացրեց «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը՝ բավարերելով պաշտպանական կողմի միջնորդությունը։
Մանթաշյանի նկատմամբ դատարանը կիրառեց վարչական հսկողություն, 2 մլն 500 հազար դրամ գրավ և բացակայելու արգելք։ Մանթաշյանին դատարանն արգելեց լինել մարդաշատ վայրերում։ Մանթաշյանը դատավորին խնդրեց բացառություն համարել պատարագներին մասնակցելը, որը դատավորը չմերժեց։
Միևնույն ժամանակ՝ Մանթաշյանին դատավորն արգելեց շփում ունենալ գործով անցնողների հետ։ Ֆարխոյանը Մանթաշյանին դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու որոշում կայացրեց։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով: Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Նոյեմբերի 20-ին դատարանը փոխել էր «Սրբազան պայքարի» գործով երեք մեղադրյալի խափանման միջոցը, սակայն գործով անցնող միակ կինը՝ Մանթաշյանը, դեռ կալանքի տակ էր։
Կարդացեք նաև՝
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել Լիդյա Մանթաշյանի հետ



































