Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» որևէ կապ չունի Հայաստանի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին Ազգային ժողովի հայտարարությունը։
44-օրյա պատերազմի զեկույցը բանավեճի առարկա է դարձել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև։
Անհետ կորածների ծնողները հանդիպման պահանջով փակել են ՊՆ-ի մուտքը։
Պատերազմի 7 մասնակից վերադարձրել է պարգևները։
Թուրքիայի Անվտանգության խորհուրդն աջակցություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը։
Մերձավանի դեպքերով պայմանավորված՝ պաշտոնանկ են արվել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետը, մարզի դատախազը։
Դատախազն Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել։
Հոկտեմբերի 25-ին Երևանում կբացվի Tashir Arena-ն․ կցուցադրվի առաջին շոուն։
Wizz Air-ը բազավորվել է Հայաստանում։
Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։
Բորիս Ավագյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
ԱՄՆ-ում շաթդաուն է սկսվել։
«Նոան» հաղթել է Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







