«Նոան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի առաջին խաղում հաղթել է Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը
Խաղը կայացել է Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվել 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել է բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հայկական ակումբը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 23-ին Ռումինիայում՝ Կրայովայի «Ունիվերսիտատեայի» դեմ։
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում հաղթել էր սլովենական «Օլիմպիային» և անցել Լիգայի փուլ։






































