ԱՄՆ միգրացիոն դատարանի որոշմամբ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության կալանավորված ղեկավար Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, հայտնում են կուսակցությունից։
Միևնույն ժամանակ՝ դատարանը համարել է, որ Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, և նա պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները։
Կուսակցությունից տեղեկացրել են, որ Ղուկասյանը հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 19։00-ին pak.tv-ի եթերով հարցազրույց է տալու։
ԴՕԿ նախագահ Անույշ Խուդավերդյանը հայտնել էր, որ Ղուկասյանին մեղադրում են մանկապղծության մեջ՝ շուրջ 2 տարի առաջ հրապարակած տեսանյութի համար։
2023 թվականի օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին նա ձերբակալվել էր։ Օգոստոսի 20-ին կինը կալանավորվել էր։





































