ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։
Վարչապետի խոսքով՝ նախագիծը վերաբերում է Հորադիզ-Զանգիլան ճանապարհին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և Հայաստանը որևէ կապ չունի դրա հետ։
Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում նախագծերը որոշվում են բացառապես Հայաստանի կողմից։
«Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունները՝ «Խաղաղության խաչմերուկը» և միջազգային TRIPP նախագիծը։ Մեր համաձայնությամբ որոշվել է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության», կարճ՝ TRIPP-ը: Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, դա Հայաստանի Հանրապետության մասին չէ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը օրեր առաջ էլ՝ սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր Ադրբեջանի նախագահին հորդորել պարզաբանել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով:
Մանրամասները՝ տեսանյութում։



































