Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+3°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 21:11

Թուրքիայում գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Turkey paytyun
Число погибших в результате взрыва на заводе в Турции

Թուրքիայի Իզմիրի նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ Demir Çelik մետալուրգիական գործարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին։ Նրա տվյալներով՝ վիրավորներից չորսի վիճակը ծանր էր, իսկ փլատակների տակ դեռ չորս մարդ կար։

Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի կեսօրին։ Դրանից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Նահանգային իշխանությունների նախնական տվյալներով՝ հեղուկ պողպատի հետ աշխատանքների ընթացքում պոկվել է կամրջային ամբարձիչը և ընկել էլեկտրական վառարանի մեջ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական և շտապօգնության խմբեր։ Տեղի բնակիչները պատմել են, որ պայթյունի պահին զգացել են գետնի ցնցումներ և կարծել, թե երկրաշարժ է սկսվել։ Գործարանի տարածքից բարձրացած խիտ ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել էր, որ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ հրդեհը տեղայնացվել է։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը պայթյունի դեպքի առթիվ հետաքննություն է սկսել, որին ներգրավվել է չորս դատախազ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+