Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+11°
  • Կապան+15°
  • Սևան+5°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 14:46

TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ․ Բայրամով

«Заложница вредных амбиций»: Байрамов озвучил обвинения в адрес ОБСЕ и призвал не мешать Баку строить отношения с Ереваном
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ։ Բայրամովն այդ մասին հայտարարել է Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված հայ-ամերիկա-ադրբեջանական տեխնիկական աշխատանքային խմբերն աշխատանքը սկսել են նոյեմբերի 6-ին։ Բայրամովն ասել է, որ վերջին ամիսներին Հայաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարել TRIPP-ի իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Նա հայտնել է, որ նախագծի 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով, իսկ երկաթուղու մուտքի և ելքի կետերը գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին։

«Նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ բնականաբար առաջացել է ադրբեջանական կողմի հետ դրա տեխնիկական պարամետրերը պարտադիր համաձայնեցնելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբերի խնդիրն ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների, ինչպես նաև էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների տեխնիկական պարամետրերի համաձայնեցումն ու դրանց փոխկապակցման ապահովումն է։

Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գրեթե ավարտել է իր տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների կառուցումը։ Նրա խոսքով՝ երկաթուղին մինչև Հայաստանի սահման հասցնելու աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականի սկզբին։

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 7-ին արդեն հայտարարել էին TRIPP-ի տեխնիկական պլանավորման երկու եռակողմ աշխատանքային խմբերի գործարկման մասին։ Դրանցից մեկը զբաղվում է տրանսպորտային կապերով, մյուսը՝ էլեկտրաէներգիայի փոխանցմամբ։

Միաժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ TRIPP-ի իրականացումը չի ենթադրում Հայաստանի տարածքի նկատմամբ ինքնիշխանության կամ պետական վերահսկողության փոխանցում։

ՀՀ իշխանությունների պնդմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրով Հայաստանը պահպանում է նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Փաստաթղթով սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործառույթներն ու անվտանգության ապահովումը մնում են հայկական պետական մարմինների իրավասության ներքո։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում համաձայնագրի քննարկման ժամանակ վերահաստատել էր, որ TRIPP-ի ամբողջ ենթակառուցվածքը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հայ-ամերիկյան համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Հայաստանի սահմանային և մաքսային մարմինները պահպանելու են ֆիզիկական ներկայությունը համապատասխան անցակետերում և ինքնուրույն իրականացնելու են պետական վերահսկողության գործառույթները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ TRIPP-ը չի ենթադրում օտարերկրյա ռազմական կամ զինված ներկայություն Հայաստանի տարածքում։

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել էր հոկտեմբերին։

Նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել զարգացման ընկերություն, որի բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Ենթակառուցվածքների զարգացման իրավունքի սկզբնական ժամկետը 49 տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։

Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին ընդունել էր ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը։

TRIPP-ի ստեղծումը նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրով։ Նախագծի նպատակներից է Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման սկզբունքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+