Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+9°
  • Կապան+14°
  • Սևան+4°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 17:43

Բռնցքամարտի ԵԱ․ Ալիկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել

ArmBox

Հայաստանի ներկայացուցիչ Ալիկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել 1/8 եզրափակիչ, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի Պորեչ քաղաքում։ Մրցումային առաջին օրը՝ նոյեմբերի 17-ին, 80 կգ քաշային Հովհաննիսյանը 1/16 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչ Ռոման Հորվաթին։ Չորս մրցավար հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին, իսկ մեկը գրանցել է ոչ ոքի։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչ մեկնարկային մենամարտերում պարտություն են կրել։ Մինչև 75 կգ քաշային Արշակ Բաբլումյանը 1:4 հաշվով զիջել է Լեհաստանի ներկայացուցիչ Միխալ Պեժխալային։

Գերծանր քաշային կարգում՝ 90 կգ-ից բարձր, Իշխան Հովսեփյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբուհի Ալիզադեի հետ։ Երրորդ ռաունդի 57-րդ վայրկյանին մենամարտը դադարեցվել է հայ բռնցքամարտիկին երեք նախազգուշացում տալուց հետո։ Հաղթանակը շնորհվել է ադրբեջանցի մարզիկին։

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ ռինգ դուրս կգան նոյեմբերի 18-ին։ 60 կգ քաշային Էրիկ Արստամյանը կմենամարտի Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Չինիբուլակի հետ։

Երեկոյան մրցահերթում 55 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կհանդիպի Շվեդիայի ներկայացուցիչ Ջոշուա Մուինդայի հետ, իսկ 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմեթ Ֆուրկան Կարադաղի հետ։

Նույն օրը ռինգ դուրս կգա նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը։ 60 կգ քաշային կարգում նրա մրցակիցը Խորվաթիայի ներկայացուցիչ Վիդե Պրկաչինն է։

Մրցումներն անցկացվում են նոյեմբերի 16-ից 24-ը, եզրափակիչ մենամարտերը նախատեսված են նոյեմբերի 24-ին։ Հայաստանի հավաքականը մրցաշարում ներկայացված է ինը մարզիկով՝ ինը քաշային կարգերում։

Մրցումներին կարող եք հետևել առաջնության պաշտոնական ալիքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+