Հայաստանի թիմը Ռուսաստանում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում նվաճել է 2 ոսկե և 4 արծաթե մեդալ, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ոսկե մեդալների են արժանացել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը և Բագրատ Բագրատյանը։
Արծաթե մեդալներ են նվաճել նույն դպրոցի աշակերտներ Նատալի Մարգարյանը և Տիգրան Գասպարյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներ Էմիլ Հարությունյանը և Արարատ Պետրոսյանը։
Օլիմպիադան տեղի է ունեցել նոյեմբերի 6-14-ը Ռուսաստանի «Սիրիուս» դաշնային տարածքում։ Մրցույթին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







