Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ մասնավոր հատվածում, և պատվիրակությունների փոխայցելությունների հեռանկարները։
Հաղորդագրության համաձայն՝ Ալիևն ու Զելենսկին անդրադարձել են նաև Ուկրաինայի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցին և դրա շրջանակում կայացած քննարկումներին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային տրամադրած մարդասիրական օգնության, մասնավորապես՝ էլեկտրասարքավորումների մատակարարման համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան հետևում է Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի իրականացրած վերականգնողական աշխատանքներին, և այդ փորձը կարող է օգտակար լինել իր երկրին։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Դուբլինում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ նա Իռլանդիա է ժամանել երկօրյա աշխատանքային այցով, որի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան հետևում է Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի իրականացրած «վերականգնողական աշխատանքներին, և այդ փորձը կարող է օգտակար լինել իր երկրին»։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







