Գյումրիում ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է հոսպիտալացվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ժամը 17։50-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրու Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։
Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է Opel մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։
Պայթյունի հետևանքով հոսպիտալացված երկու քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







