Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Ազիզյանը 2004 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, իսկ 2011 թվականին՝ «Արտավազդ» մրցանակի՝ Լիր արքայի դերակատարման համար։
Նա հանդես է եկել թատրոնում և կինոյում՝ մարմնավորելով բազմաթիվ կերպարներ։ Նկարահանվել է «Հեղնար աղբյուր», «Հող և ոսկի», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Վերադարձ» և այլ ֆիլմերում։
Արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով։ Հոգեհանգստի արարողությունն ու վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







