Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:38

Turkish Cargo-ն դեպի Հայաստան կանոնավոր բեռնափոխադրումներ է սկսել

images
Turkish Cargo-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումները դեպի Հայաստան

Թուրքական Turkish Airlines ավիաընկերության բեռնափոխադրումների ստորաբաժանումը՝ Turkish Cargo-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնատար չվերթը, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։ 

Թուրքական ավիացիոն հարթակի տվյալներով՝ չվերթն իրականացվել է ընկերության տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ։

Հարթակի պնդմամբ՝ նոր երթուղու գործարկման նպատակն է զարգացնել Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները, ապահովել բեռների արդյունավետ և հուսալի տեղափոխում, ինչպես նաև ընդլայնել ընկերության միջազգային լոգիստիկ ցանցը։ 

Turkish Airlines-ը այս տարվա մարտից կանոնավոր ուղևորատար չվերթեր է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Թուրքիան 1993 թվականին միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին նշանակալի փորձերից մեկը տեղի էր ունեցել 2008-2009 թվականներին՝ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այցելել էր Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու նպատակով։ 2009 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Բուրսա՝ դիտելու երկու հավաքականի պատասխան հանդիպումը։

Բանակցությունների արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվել էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություններ։ Սակայն դրանք այդպես էլ չէին վավերացվել, իսկ 2018 թվականին Հայաստանը դադարեցրել էր դրանց ստորագրման գործընթացը։

Հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլը մեկնարկել էր 2021 թվականի վերջին։ Կողմերը հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել՝ Հայաստանի կողմից Ռուբեն Ռուբինյանին, Թուրքիայի կողմից՝ Սերդար Քըլըչին։

Երկրների միջև ուղիղ ավիաչվերթը վերականգնվել էր 2022 թվականի փետրվարից։ Նույն տարվա հուլիսին կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ինչպես նաև սկսել օդային բեռնափոխադրումներ։

Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ հայ-թուրքական ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ 2026 թվականին Կարսում տեղի ունեցած հայ-թուրքական առաջին գործարար համաժողովի ընթացքում կողմերը շարունակել էին քննարկումները տնտեսական համագործակցության ընդլայնման և սահմանի բացման ուղղությամբ։

Հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2027 թվականի սկզբին։ Այն նպատակ ունի ընդլայնել երկու երկրի գործարար շրջանակների միջև կապերն ու տնտեսական համագործակցությունը։ Նոյեմբերի 15-ին Turkish Cargo-ի կողմից Ստամբուլ-Երևան ուղղությամբ կանոնավոր բեռնատար չվերթերի մեկնարկը այդ գործընթացի մասն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+