Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+3°
  • 360.41 ▼ −0.10
  • 395.37 ▼ −0.76
  • 4.38 ▲ +0.01
  • 138.94 ▼ −0.04
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 22:27

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Srbuhi Galyan

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև նոյեմբերի վերջ, նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ Սահմանադրության բոլոր հոդվածներն ըստ էության նոր են, քանի որ խոսքը ոչ թե գործող Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության ընդունման մասին է։

«Իհարկե, սա չի նշանակում, որ Սահմանադրության մեջ տեղ չեն գտնելու հիմնարար իրավունքների հետ կապված կարգավորումները և այն կարգավորումները, որոնք վերաբերում են մեր պետության կառավարման կարգին, իշխանության թևերի տարանջատմանը, հավասարակշռմանը և նաև պետական այլ մարմիններին, որոնք պետք է ունենան սահմանադրական կարգավիճակ», – ասել է Գալյանը։

Նախարարն առաջարկել է սպասել նախագծի հրապարակմանը՝ տարընկալումներից խուսափելու և փաստաթղթի շուրջ բովանդակային քննարկումներ անցկացնելու համար։

Գալյանն անդրադարձել է նաև Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցին՝ այդ հղումը պահպանելու վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումը կապելով Ղարաբաղյան շարժման վերսկսման հետ։

Նախարարն ընդգծել է, որ ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ կառավարության դիրքորոշմամբ՝ գործող Սահմանադրության նախաբանը տարածքային հավակնություններ չի պարունակում։ Միաժամանակ նա նշել է, որ նախաբանում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին։

Դիմելով ընդդիմությանը՝ նախարարը կոչ է արել հստակեցնել դիրքորոշումը՝ կողմ են, թե դեմ Ղարաբաղյան շարժման վերսկսմանը։ Գալյանն Արցախի և Հայաստանի միավորման նպատակադրումը ժամանակավրեպ է անվանել։

Նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չկատարելը չի զրկի փաստաթուղթն իր պատմական նշանակությունից։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը նոյեմբերի 8-ին Երևանում սկսել էին իրազեկման ակցիաներ։ Նախաձեռնության մասնակիցները հայտարարել էին, որ մտադիր են քաղաքացիներին բացատրել Սահմանադրության փոփոխության հետևանքները՝ Ադրբեջանի պահանջների համատեքստում։

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին հայտարարել էին, որ չեն աջակցի սահմանադրական հանրաքվեի անցկացման նախաձեռնությանը։ Նրանք դեմ են Սահմանադրության նախաբանից Հայաստանի անկախության հռչակագրին հղումը հանելուն։ Հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ չէր բացառել ընդդիմության նկատմամբ հանրային ճնշումը, եթե վերջինս հրաժարվի աջակցել հանրաքվեի անցկացմանը։ Նոր Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քվեարկության դնելու համար անհրաժեշտ է ԱԺ 105 պատգամավորից առնվազն 70-ի աջակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ և չի կարող ինքնուրույն ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  2. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+