Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:01

Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինծառայողին

Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինծառայողին
Пентагон

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պարգևատրել է այն զինծառայողին, որը նրան և նրա ավագ խորհրդականներին դիտողություն էր արել Անհայտ զինվորի գերեզմանի մոտ բարձրաձայն խոսելու և ծիծաղելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Միջադեպը տեղի էր ունեցել Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո։ ԱՄՆ բանակի պատվո պահակախմբի զինծառայողը դիտողություն էր արել Հեգսեթին և նրան ուղեկցող պաշտոնյաներին, երբ նրանցից մի քանիսը սկսել էին ծիծաղել և զրուցել հուշահամալիրի մոտ։

Հեգսեթը X սոցիալական ցանցում հրապարակել է զինծառայողին պարգևատրելու լուսանկարները։

«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք չափանիշները։ Հիանալի աշխատանք, զինծառայո՛ղ։ Այդպես շարունակեք, հայրենասերնե՛ր»,- գրել է Պենտագոնի ղեկավարը։

Զինծառայողը պարգևատրվել է «Գովելի ծառայության համար» մեդալով։

ԱՄՆ-ում Անհայտ զինվորի գերեզմանը համարվում է երկրի կարևորագույն ռազմական հուշահամալիրներից մեկը։ 1948 թվականից այնտեղ շուրջօրյա պատվո պահակություն է իրականացվում՝ անկախ եղանակային պայմաններից։

Միջադեպը տեղի է ունեցել Հեգսեթի դեմ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու փորձի ֆոնին։ Նախաձեռնությամբ հանդես էր եկել հանրապետական կոնգրեսական Թոմաս Մեսսին։

Նոյեմբերի 10-ին հանրապետականները ընթացակարգային քվեարկությամբ արգելափակել են նախաձեռնության հետագա ընթացքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է պաշտպանության նախարարին աջակցելու պատրաստակամությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+