Սեպտեմբերի 22-26-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Սեպտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել Մերձավանում, կա 2 զոհ, այդ թվում՝ Փարաքարի համայնքապետը:
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը Կրեմլում քննարկել են Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը և երկկողմ առևտրաշրջանառությունը։
Մոսկվայում ցույց է իրականացվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եկեղեցու ու Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է նոր Սահմանադրության նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ Ազգային ժողովի ընտրությունների ոչ թե 2-րդ փուլ, այլ նոր ընտրություն է լինելու:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել:
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը մահացած է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում:
Մահացել է «Մայրիկ» ֆիլմի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն:
Մի շարք երկրներ ճանաչել են Պաղեստին պետությունը:
Սիրիայում անտառային հրդեհներ են, այդ թվում՝ հայաբնակ հատվածներում:




































