Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն սպանվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, այդ թվում՝ համայնքապետը, 1 մարդ վիրավորվել է։
Գրիգորյանն ընտրվել էր Փարաքարի ղեկավար մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։





























